ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ամո՞թ, արժանապատվությո՞ւն, նամո՞ւս. չէ, չենք լսել». Արման Բաբաջանյան
17:12, 14.11.2024 | mamul.am
2337 | 3

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայտարարվում է, որ ՀԱՊԿ-ը սպառնում է Հայաստանի պետականությանը, Հայաստանը սառեցնում է անդամակցությունը այդ կառույցին, չի մասնակցում որևէ միջոցառման, զորավարժության, մեկ էլ պարզվում է, որ ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը երեկ մասնակցել է ՀԱՊԿ դեսպանների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավիրած հանդիպմանը։
Ամո՞թ, արժանապատվությո՞ւն, նամո՞ւս․․․ չէ, չենք լսել։
Հասկանում եմ, որ Երևանում բոլորը շփոթի մեջ են Թրամփի ընտրության փաստից և ըստ էության պլան Բ չունեն, բայց հավաստիացնում եմ՝ Թրամփի նախագահության երկրորդ շրջանը Հայաստանի համար կարող է շատ, շատ ավելի շահեկան լինել, քան կարելի է պատկերացնել։
Վերջին ժամերի նշանակումները դրա ուղղակի հաստատումն են, բայց պետք է աշխատել, պետք է աշխատել հիմա, անհապաղ՝ չսպասելով հունվարի 20-ին, նորընծա նախագահի երդմնակալությանը։
Վաշինգտոնը եռում է, Ադրբեջանը, Վրաստանը մեծ պատվիրակություններ են ուղարկել և կապեր են փորձում հաստատել Թրամփի անցումային թիմի հետ։ Հայաստանը, հայ համայնքը բազմաթիվ բարեկամներ ունեն այդ թիմում, սակայն նրանց հետ աշխատող չկա, Երևանից դիրեկտիվներ չկան, քաղաքականություն չկա։
Պարոնայք, մի շտապեք թեքվել դեպի Մոսկվա։ Ռուսաստանը չի ներելու, ետ չի ընդունելու։ Այդպիսի շրջադարձը կործանարար է լինելու Հայաստանի համար։ Հայաստանը վճարելու է իր գոյությամբ։
Թրամփի նորանշանակ թիմի հետ պատշաճ աշխատելու դեպքում շատ արագ կարելի է դրական ազդանշաններ ստանալ և լծվել ոչ միայն վերջին տարիներին ԱՄՆ-ի հետ ձեռք բերածը պահպանելու, այլև ավելի խորացնելու ուղղությամբ աշխատանքներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին