««Իրական Հայաստան»-ի մասին խոսենք թվերով, տեսնենք՝ ինչ դեմք ունի այն։ 2025 թվականի պետբյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվել է 1 մլրդ 658 մլն դրամ և վարչապետի աշխատակազմին՝ 24 մլրդ 365 մլն դրամ։ Սա նշանակում է, որ դուք, սիրելի՛ քաղաքացիներ, ունեք ամենաթանկ վճարվող մշակույթի գործիչը, դաշնակահարը, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկներ է գրում»,-Աժ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Վարչապետի աշխատակազմի համար մեր քաղաքացիները ամեն օր վճարում են 166 հազ․ դոլար։ Իսկ 2018 թվականին վարչապետի ու նախագահի աշխատակազմերի բյուջեն միասին շուրջ 8 մլրդ-ի կարգի էր։ Այսինք՝ այս թիվը 4 անգամ ավելացրել է այն ուժը, որը երկու նախարարություն է փակել՝ Սփյուռքի և գյուղատնտեսության»,-ասաց պատգամավորը՝ թվարկելով «Իրական Հայաստան»-ում առկա բազմաթիվ խնդիրներ և, խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, ասաց։ |
Բաժանորդագրվել լրահոսին