ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Երկերեսայնություն և կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում էթնիկ զտման մեղավոր Ադրբեջանում». Գրետա Թունբերգ
12:54, 14.11.2024 | mamul.am
768 | 0

«Թե ինչու ես COP29-ում չեմ, շատ պարզ է: Մեր՝ կլիմայի ակտիվիստներիս և COP29-ի օրակարգերը բոլորովին տարբեր են, հակասում են այն իրականությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,-«Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովի ժամանակ նշեց շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը: Էկո-ակտիվիստը ընգծեց, որ Ադրբեջանը վառելիքի և հանածոների արտադրություն է ուզում ընդլայնել և նա է պատասխանատու էթնիկ զտման համար: «Պարզապես երկերեսայնություն և կեղծավորություն է, որ կլիմային ուղղված կոնֆերանսը տեղի է ունենում Ադրբեջանում: Ադրբեջանը ոչ միայն կարողանում է սարսափելի հանցագործությունները կատարել և չպատժվել, այլ նրանց համար նաև դռներ են բացվում, նրանց խոսք է տրվում աշխարհի բեմի վրա՝ իրականացնելու մարդու իրավունքների սարսափազդու խախտումները՝ էթնիկ զտումը: Եվ աշխարհը լուռ է»,-ասաց Էկո-ակտիվիստը:

«Երկերեսայնություն և կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում էթնիկ զտման մեղավոր Ադրբեջանում». Գրետա Թունբերգ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին