ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մարդիկ ենթարկվում էին տառապանքների, իսկ աշխարհից ընդամենը հայտարարություններ էինք ստանում». Գեղամ Ստեփանյան
15:36, 14.11.2024 | mamul.am
527 | 0

«Հիմա վերհիշելով, նորից վերապրելով Արցախում տեղի ունեցածը, զարմանք է առաջանում, թե ինչպե՞ս մարդ արարածը կարող էր անցնել այդ ամեն ինչի միջով, և ինչպե՞ս կարող է աշխարհի հանրությունը ուղղակի սնանկ, ոչինչ չասող հայտարարություններով այդ ամեն ինչին արձագանքնել՝ առանց կոնկրետ գործողությունների»,- «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովի ընթացքում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա ընդգծեց, որ «աշխարհի աչքի առաջ 120 հազար անձ ամենօրյա ռեժիմով ենթարկվում էին տառապանքների՝ թերսնուցում, սովամահություն, դեղորայքային դեֆիցիտ, իսկ աշխարհից ընդամենը ստանում էինք հայտարարություններ»: Գեղամ Ստեփանյանը նշեց, որ աննկարագրելի ջանքեր էր պահանջվում, որպեսզի կարմիր խաչի միջազգային կոմիտեին խնդրեին, որ հրապարակային հայտարարությամբ հանդես գա՝ իրավիճակի մասին օբեկտիվ տեղեկատվություն ներկայացնելու: «Եթե անգամ հումանիտար կազմակերպությանը պետք է խնդրես, որ հայտարարությամբ հանդես գա, ուրեմն ինչ-որ բան սխալ է գնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգում».-ասաց Ստեփանյանը:

«Մարդիկ ենթարկվում էին տառապանքների, իսկ աշխարհից ընդամենը հայտարարություններ էինք ստանում». Գեղամ Ստեփանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին