ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կոռուպցիոն սկանդալները հասել են միջազգային մամուլ». Հենրիխ Դանիելյան
00:24, 15.11.2024 | mamul.am
2344 | 0

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս անգամ Փաշինյանի կողմից արմատախիլ արված կոռուպցիոն սկանդալները հատել են Հայաստանի սահմանները և հասել միջազգային մամուլ:
Փաստորեն, ձեր համար ժողովուրդը տուգանքի նյութ է, և դուք միլիոններ եք գողանում տատիկ-պապիկների հաշվին, որոնց խաբել եք, որ նրանք ավելի լավ են ապրելու: Մինչդեռ մեր քաղաքացիները օր օրի ավելի ու ավելի ծանր պայմաններում են ապրում, դուք լցնում եք ձեր գրպանները:
Խոսքը Տիգրան Ավինյանի ընտանեկան բիզնեսի կոռուպցիոն շղթայի բացահայտման մասին է:
Տիգրան Ավինյանը, ով իշխանության էր եկել 2018 թ․ «Թավշյա հեղափոխության» ալիքով, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Ինչպես հայտնում է OCCRP-ն, նրա ընտանիքին պատկանող Irrigate LLC ընկերությունը ստացել է մեծ ֆինանսական շահույթ այն պետական գյուղատնտեսական ծրագրից, որը ղեկավարում էր հենց Ավինյանը՝ որպես փոխվարչապետ:
OCCRP-ի տվյալներով՝ ծրագրի ինը շահառուներ որպես ենթակապալառու ընտրել են Irrigate LLC-ին: Այդ ընկերությունները մոտ 620,000 դոլարի չափով միջոցներ են ստացել ինտենսիվ այգիների ստեղծման համար, ընդ որում՝ երկու ընկերություն ընդգրկվել են պետական սուբսիդիաների ամենամեծ շահառուների ցանկում:
Փոխվարչապետ նշանակվելուց հետո Irrigate LLC-ի շահույթը կտրուկ աճել է, իսկ հարկային վճարումները ավելացել են ավելի քան 12 անգամ: 2011-ից 2018 թվականներին ընկերությունը վճարել է 13.5 միլիոն դրամ հարկ, մինչդեռ 2019-ից 2023 թվականներին այդ գումարը կազմել է 106 միլիոն դրամ:
Սա է սրանց իրական դեմքը՝ կոռուպցիոներներ, սեփական ժողովրդի հաշվին հարստացող անկուշտ խաբեբաներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին