ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հնարավոր համարո՞ւմ եք սահմանադրական փոփոխություններ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո». լրագրողը՝ Արման Դիլանյանին
15:12, 14.11.2024 | mamul.am
750 | 0

«Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրության դրույթներին, Սահմանադրությունը չի կարող հակասել որևէ միջազգային պայմանագրի դրույթների: Մեզ մոտ այդպիսինն է կառուցվածքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ ի պատասխան այն հարցման, թե «Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի Ադրբեջանի հետ և, ՍԴ դիտարկմամբ պարզվի, որ որոշ հակասություն կա պայմանագրի հետ, չի բացառվի, որ սահմանադրության մեջ փոփոխություններ մտցվեն. ո՞ր դրույթները կարող են հակասել խաղաղության պայմանագրին»:

Իսկ այն հարցին, թե «հնարավոր համարո՞ւմ եք սահմանադրական փոփոխություններ պայմանագրի ստորագրումից հետո», Դիլանյանը պատասխանեց. «Պայմանագրի ստորագրումից հետո, կամ դրա հետ կապված, կամ չկապված որևէ սահմանադրական փոփոխություն մեծ հաշվով քաղաքական գործընթաց է: Ես ամեն ինչ եմ հնարավոր համարում, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Իսկ ինչ վերաբերում է իմ կողմ կամ դեմ լինելուն, նշեմ, որ գործող Սահմանադրությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար կատարյալ փաստաթուղթ է»:

«Հնարավոր համարո՞ւմ եք սահմանադրական փոփոխություններ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո». լրագրողը՝ ՍԴ նախագահին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին