ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Եթե գործեին բարոյականության նորմերը, Ռուբինյանի խոսքը կավարտվեր հետևյալ կերպ». Վահե Սարգսյան
16:48, 14.11.2024 | mamul.am
1295 | 0

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուբեն Ռուբինյանը քիչ առաջ հայտարարեց, թե մեր օրոք որևէ պետական պաշտոնյայի թիկնապահ չի սպանել որևէ դաշնակցականի:
Եթե գործեին բարոյականության նորմերը, ապա Ռուբեն Ռուբինյանի խոսքը կավարտվեր հետևյալ կերպ:

«.... Բայց, ցավոք, մեր օրոք հենց հիմա իմ դիմաց նստած Նիկոլ Փաշինյանի թիկնազորը սպանել է հղի կնոջն ու անգամ հայելու միջից չի բարեհաճել նայելու իր զոհին: Ավելին, այսօր որևէ մեկը նստած չի դրա համար:
Հետևաբար, սիրելի ժողովուրդ, եթե մեր օրոք որևէ դաշնակցական դեռ չի սպանվել, դա չի նշանակում, թե մեր օրոք դուք չեք կարող սպանվել: Հուսով եմ, այս ահազանգս հաշվի կառնեք և մեզ տեսնելիս զգույշ կլինեք»:
Հ.գ. «Լրացում խոսքիս. ի դեպ, մեր օրոք հարյուրավոր դաշնակցականներ զոհվեցին Արցախի առաջնագծում՝ դավադրության արդյունքում, ըստ մեզ՝ հանուն ոչնչի կամ Ադրբեջանի տարածքում, ու իրենց արյունը ևս մեր խղճի վրա է». Ռուբեն Ռուբինյան»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին