«Սասուն Միքայելյանն իմ բարեկամն է, իմ հարազատն է, իմ ընկերն է, բայց ես, հայրս, միակ որդիս էներգետիկներ ենք։ Մինչ այս պաշտոնում առաջադրվելը ես բավական պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել և իմ թեկնածությունը կապված է բացառապես մասնագիտական որակներիս հետ», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացված թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա անդրադարձավ նաև ՀԷՑ-ը «խլելու» լուրերի վերաբերյալ հարցին․ «Եթե իմ թեկնածությունը հավանության արժանանա ԱԺ կողմից, ես պատրաստվում եմ բավական պատասխանատու պաշտոն զբաղեցնել ու աշխատել լրատվամիջոցների հետ, ինչ է նշանակում ՀԷՑ-ը խլել, ես կնախընտրեմ, որ հարցերը ճիշտ ձևակերպվեն` «ՀԷՑ-ը խլել» եզրույթն ինձ համար անընդունելի է, ես նման օրակարգ չունեմ»,- ասաց Մեսրոպյանը։
|
Բաժանորդագրվել լրահոսին