ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
18:24, 14.11.2024 | mamul.am
4448 | 1

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Հիմքեր, թե Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, չկան»,- X-ի իր էջում գրել է Հաջիզադեն։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը երեկ խորհրդարանում հայտարարել էր․ «Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին․․․ 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, եթե ընդհանուր առմամբ վերցնենք՝ Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60 տոկոսը։ Այսպիսով, այս հղումներով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ ՀՀ-ի: ՀՀ-ն, սակայն, Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով:

Նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը:

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել։ Մենք Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում, և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին