ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Որքա՞ն կարելի է թաքնվել նախկին իշխանությունների հետևում՝ փորձելով արդարացնել սեփական ձախողումները»․ Նորիկ Նորիկյան
19:48, 14.11.2024 | mamul.am
1114 | 0

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը գրում է․ «Իրական Հայաստանը հակադրվում է ոչ միայն պատմական Հայաստանին, այլև Ֆեյսբուքյան ու Ֆեյքերի Հայաստանին, պոպուլիզմի զոհ դարձած Հայաստանին, չիրականացված խոստումների արդյունքում հոգեպես ջարդված Հայաստանին, պարտված ու անորոշության մեջ հայտնված Հայաստանին, խաբված ու մոլորության մեջ հայտնված ժողովրդի Հայաստանին, անպատիժ մնացած կոռուպցիոնիստների Հայաստանին, որևէ իրական բարեփոխում չտեսած ու որևէ համակարգային փոփոխություն չկրած Հայաստանին, ստի վրա հիմնված կառավարման ու քաղաքական համակարգ ունեցող Հայաստանին, սեփական պետության տարածքները զավթված ու դրանք ազատագրելու անկարողունակ Հայաստանին։
Խոսելու չեմպիոն եք։ Խոսեք՝ տեսնենք, թե որտե՞ղ է Ձեր խոստացած խաղաղության դարաշրջանը, ո՞ւր է Ձեր մատնանշած Հայաստանի Հանրապետության 29 743 կմ² տարածքը․․․
Գտել եք ձևը ամեն անգամ Խորհրդարան գալով ու իբր թե այնտեղ նստած ընդդիմության վրա մատ թափ տալով, թե 20 տարի իշխանություն լինելով՝ լուծեիք Արցախի խնդիրը։
Լա՛վ, որքա՞ն կարելի է թաքնվել նախկին իշխանությունների հետևում՝ փորձելով արդարացնել սեփական ձախողումները, որքա՞ն կարելի է նրանց պահել ջրի երեսին՝ ջրի երեսին մնալու համար․․․
Եթե նախկին իշխանությունը ապաշնորհ էր, սրիկա էր, հանցագործ էր, վերջին հաշվով, եթե Արցախի հարցում նախկին իշխանությունները 20 տարի շարունակ խաբեցին հայ ժողովրդի, ի՞նչն էր խանգարում Ձեզ նրանց պես չլինել, նրանց պես չխաբել, նրանց պես չջարդել ու չհիասթափեցնել հայ ժողովրդին։
Եթե Ձեզ թվում է, որ Դուք տարբերվում եք Ձեր նախորդներից, Դուք, մեղմ ասած, սխալվում եք․․․
Այն էլ ո՜նց եք իրար գտել, այն էլ ո՜նց եք մեկդ մյուսին լրացնում՝ Հայաստանի պետականության մսխման, մեր ժողովրդի անսահման համբերատարության ու հանդուրժողականության հաշվին»։

Աղբյուրը` Նորիկ Նորիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին