ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվեց»․ Արսեն Բաբայան
20:32, 14.11.2024 | mamul.am
599 | 0

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեջ՝ արդարացվեց հենց նախաքննության փուլում։
Պաշտպանյալս, Սուրիկ Հովհաննիսյանը, ուղիղ հինգ ամիս ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեա–քաղաքական հետապնդման։ Ուղիղ մեկ ամիս գտնվել է բանտային կալանքում, երեք ամիս տնային կալանքում։
Այս շինծու մեղադրանքով հետապնդման հենց առաջին րոպեից հաստատապես պնդել եմ, որ այն ամբողջությամբ ապօրինի է, զուրկ է որևէ հիմքից և իրականացվողն ուղիղ քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է։
Այսօր դատախազն արդեն իր որոշմամբ հաստատեց պնդումներս և հիմք ընդունելով այն փաստը, որ պաշտպանյալս չի կատարել իրեն մեղասգրված հանցավոր արարքը՝ քրեական հետապնդումը դադարեցրեց։
1) Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն արդարացված մեղադրյալի պահանջով քրեական հետապնդում հարուցած մարմինը պարտավոր է հրապարակային ներողություն հայցել նրանից:
2) Արդարացված մեղադրյալն իրավունք ունի պահանջելու անօրինական քրեական հետապնդում հարուցելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատապարտելու, ինչպես նաև իրավունքների կամ ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով իրեն պատճառված վնասի հատուցում:
Վերոգրյալ երկու կետերով այս իշխանությանը կներկայացվեն համապատասխան պահանջներ․․․»։

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին