ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում ՀՀ իշխանություն կոչվածները խոչընդոտ են»․ Բագրատ Սրբազան
21:12, 14.11.2024 | mamul.am
1995 | 0

«Արցախցիների վերադարձի հարցը միջազգային օրակարգում է, աշխարհի գրեթե բոլոր կողմերից դա տարբեր ասպեկտներով արծարծվել է․․․ Վերադարձը պետք է տեղի ունենա իրական բանակցությունների միջոցով, իսկ այսօր բանակցություններ գոյություն չունեն։ Այս բոլորի համատեքստում միակ խոչընդոտը, միակ չպահանջողը Հայաստանի այսօրվա իշխանություն կոչվածն է՝ ամեն գնով բացառելով դա, հեռացնելով ցանկացած օրակարգից»,- այս մասին հարցազրույցում նշեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Որպես նշվածի վառ օրինակ Գալստանյանը հիշեցրեց, որ «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի պահանջով» հայտարարության ընդունումը ՔՊ-ի կողմից խորհրդարանում տապալվել է։

«Խորհրդարանում, երբ խոսում էին մեր բոլոր գերիների պահվող անձանց, ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին, ի՞նչ տեղի ունեցավ․ մերժվեց։ Հարց չի առաջանո՞ւմ՝ ինչո՞ւ մերժվեց»,- ասաց Սրբազանը։

Նա նաև հավելեց, որ միջազգային տարբեր ատյաններում, տարբեր մակարդակի հանդիպումներում երբ Հայաստանի ու Արցախի տարբեր ներկայացուցիչներ բարձրացնում են գերիների վերադարձի հարցը, նրանց հարցնում են՝ իսկ ո՞ւր է ՀՀ իշխանությունը։

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում ՀՀ իշխանություն կոչվածները խոչընդոտ են»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին