ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Շնորհակալ եմ երկրորդ և երրորդ նախագահներին՝ իրենք մնացին կոռեկտության սահմաններում»․ Միքայել Աջապահյան
22:30, 14.11.2024 | mamul.am
3400 | 0

«Վիրավորական արտահայտություններին լուրջ վերաբերվել պետք չէ։ Ես շնորհակալ եմ երկրորդ նախագահին էլ, երրորդ նախագահին էլ, որ իրենք մնացին կոռեկտության սահմաններում, որովհետև ես էլ եմ մնացել կոռեկտության սահմաններում»,- այս մասին «ՆյուԴեյ»-ի հետ հարցազրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ սոցցանցերում վիրավորական արտահայտությունների ու քննադատությունների թիրախ է դարձել՝ պայմանավորված իր այն հայտարարությամբ, որ Բագրատ Սրբազանի շարժումը չհաջողվեց նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ստվերների պատճառով։

«Ես իրենց չեմ վիրավորել, իրենք էլ ինձ չեն վիրավորել, մենք խոսել ենք քաղաքական լեզվով, հնչեցրել ենք քաղաքական գնահատականներ»,- նշեց Աջապահյանը՝ հավելելով, որ իր կարծիքը չի փոխել։

«Ես ուզում էի, որ այդ ստվերը չլիներ, և հույս ունեի, որ այդ ստվերը կքաշվի, կվերանա, չքաշվեց, չվերացավ, այլ գնալով ավելի մեծացավ»,- հավելեց Շիրակի թեմի առաջնորդը։

«Շնորհակալ եմ երկրորդ և երրորդ նախագահներին՝ իրենք մնացին կոռեկտության սահմաններում»․ Միքայել Աջապահյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին