ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Ֆարերյան կղզիների ընտրանուն։ Խաղն ավարտվել է 1։ 0 հաշվով՝ հօգուտ Ֆարերյան կղզիների ընտրանու։ «Երկու խաղակեսում էլ առավելություն ունեինք, ստեղծեցինք գոլային պահեր, ուղղակի չկարողացանք գոլային պահերը գոլի վերածենք: Ֆուտբոլը դաժան է, մեկ սխալը բերում է այսպիսի արդյունքի»,- հետխաղային ասուլիսում ասել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը: |
Բաժանորդագրվել լրահոսին