ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվարան եկել է Փաշինյանի փոփոխության ժամանակը․ պետությունը կորցրած, բանակի սրբագործումը մերժող, դրանից կուրացող, ազգային սրբազան խորհրդանիշերից հրաժարված, Անկախության հռչակագիրը կարդացող և այն հակառակ հասկացող ու դա խոստովանող․ «Եկել եմ սարսափելի եզրակացության: Այդ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է» վարչապետ աշխարհի որևէ ծագում երբևէ տեսե՞լ եք, հաստատապես՝ ո՛չ։ Նիկոլ Փաշինյանը միակն է։ Եվ, ուրեմն, եկել է Փաշինյանի փոփոխության ժամանակը, ու դա աներկբա է հենց Փաշինանի համար, որը գնացել է և սափրել իր հաջողաբեր խորհրդանիշը, հեղափոխաբեր ու իշխանաբեր բեղ-մորուսը։ Որևէ այլ տրամաբանական բացատրություն չիք, Փաշինանը հասկացել է, որ արդի սպառազինումներով, մարտաշունչ, սրբագործյալ բանակ չունի և չի էլ կարող ունենալ, պետությունը կորցրել է իր ձախող քաղաքականությամբ և դիվանագիտությամբ, թիմով ու վարչախմբով, դաշնակիցները հեռացել են, թշնամի երկրի՝ բանակը և զինուժը սրբադասած, անկախությունն ու հողը գերնապատակ դարձրած ցեղասպան նախագահը՝ ալիևը, շարունակում է իրեն ծաղրել, իր զիջումներն արհամարհել, բարեկամության ու հնազանդության մեկնած ձեռքն օդում թողնել, և եկել է երկրորդ՝ իր համար սարսափելի եզրակացության՝ ինքն այլևս վարչապետ չէ կամ էլ գոյություն չունեցող կորուսյալ երկրի կորուսյալ վարչապետն է՝ էլ ի՜նչ բեղ-մորուս։ Հին աշխարհում այրը կտրում էր բեղ -մորուսն ի նշան իր պարտության ճանաչման, սգի ու ողբի․․․․Պատրաստ կենանք․ մարտահրավերը նետված է՝ սահման քաջաց զէնն իւրեանց»։ |
Բաժանորդագրվել լրահոսին