ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ինչո՞ւ չի կարելի շատ մանդարին ուտել
20:48, 26.11.2024 | mamul.am
8994 | 0

Կանանց խորհուրդ է տրվում մեկ անգամց ուտել ոչ ավելի, քան 150, իսկ տղամարդկանց՝ ոչ ավելի, քան 200 գրամ մանդարին։ Այս մասին ասել է սննդաբան, առաջին կարգի գաստրոէնտերոլոգ և սննդային վարքագծի հոգեբան Նուրիա Դիանովան։

Նրա խոսքով՝ մանդարինները շատ օգտակար հատկություններ ունեն։ Դրանք պարունակում են բազմաթիվ վիտամիններ, որոնք մեզ այնքան անհրաժեշտ են ձմռանը, այդ թվում՝ C վիտամին:

Մանդարիններն ունեն մի բան, որը չունեն բանանն ու խնձորը՝ անուշաբույր յուղեր, որոնք բարելավում են ձեր տրամադրությունը: Ենթադրվում է, որ մանդարինի բույրը, ինչպես շատ ցիտրուսային մրգերինը, բուժում է և որոշակի ազդեցություն ունի հոգեկան ներաշխարհի վրա:
Ի թիվս այլ բաների, մանդարինները համարվում են մանրաթելի լավ աղբյուր, որը կարող է օգնել պահպանել առողջ քաշը և ստամոքս-աղիքային տրակտի նորմալ աշխատանքը: Բացի այդ, ցիտրուսային մրգերը պարունակում են հակաօքսիդանտներ, ինչը նշանակում է, որ նրանք աշխատում են ազատ ռադիկալների դեմ:

Այնուամենայնիվ, չպետք է չարաշահել այս ուտելիքը: Դիանովայի խոսքով՝ մանդարինները պարունակում են հիստամին՝ ամինաթթու, որը խթանում է ալերգիկ ռեակցիաները, ինչպես նաև բաղադրիչներ, որոնք ուժեղացնում են դրա արտադրությունը։

Մանդարին ուտելուց առաջ անհրաժեշտ է դրանք կշռել։ Կանանց համար բավարար է 150 գրամ, իսկ տղամարդկանց համար՝ 200 գրամ։ Եթե ​​դուք ավելի շատ օգտագործեք, կարող է ցան առաջանալ, ինչպես նաև ստամոքսի կծկումներ և թուլություն։ Ավելի լավ է մանդարին ուտել երկու օրը մեկ, քանի որ բազմազանությունն առողջության գրավականն է։
Հավելենք, որ ցիտրուսային մրգերի օգտագործումը խորհուրդ չի տրվում աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին