ԱԺ-ում ընթանում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվող հարցերից մեկը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն է, համաձայն որի՝ առաջարկվում է օրենքով ամրագրել «էներգետիկ ըմպելիք» հասկացության սահմանումը, ՀՀ-ում արգելել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, սահմանափակել գովազդի հնարավորությունները, գովազդի հեռարձակման ժամանակային տիրույթը, ինչպես նաև սահմանել վարչական պատասխանատվություն՝ նշված սահմանափակումները և արգելքները խախտելու համար։ |
Բաժանորդագրվել լրահոսին