Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Արարատյան և Հերացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ա. Պ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, երեխային տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: |
Բաժանորդագրվել լրահոսին