ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Վանաձորում թալանել են Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը
12:06, 29.11.2024 | mamul.am
1578 | 1

Նոյեմբերի 20-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած գողության դեպք է բացահայտվել։ Այդ օրը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գտնվող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատից գողացել էին շենքի ջեռուցման համակարգերը և ջեռուցման մարտկոցները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքից մեկ օր անց՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի 2 հասցեում գործող «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատի վարչական շենքից ջեռուցման համակարգերի և ջեռուցման մարտկոցների գողությունը կատարել է Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Վ․-ն։ Նույն օրը վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ինքն իր ծանոթներ Վանաձոր քաղաքում բնակվող «ղարաբաղցի Ռոմկան»՝ մականունը՝ «Ճուտ», Արոն, Սարոն, Տիկոն և Գեղամը նախորոք պայմանավորվելով նոյեմբերի 20-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, հանդիպել և Գեղամի մուգ կապույտ գույնի, առանց համարանիշների ավտոմեքենայով գնացել են վերոգրյալ մշակույթի պալատ և այնտեղից գողացել ջեռուցման կաթսաներ և ջեռուցման մարտկոցներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերոգրյալ անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև վերջիններիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին