ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Մանրամասներ` Վանաձորում գազալցակայանի պայթյունից
21:48, 29.11.2024 | mamul.am
3631 | 0

Ինչպես հայտնել ենք, այսօր՝ նոյեմբերի 29-ին, պայթյուն և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում՝ Երևանյան փողոցում՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին գործող գազալցակայանում, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը, կրակն ու ծուխն էլ տեսանելի են մոտ 1 կմ-ից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին