ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Գիշերվա ցույցերի ժամանակ Թբիլիսիում 107 մարդ է բերման ենթարկվել
10:24, 30.11.2024 | mamul.am
2213 | 0

Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ գիշերվա ցույցերի ժամանակ 107 մարդ է բերման ենթարկվել։

Հաղորդվում է նաև, որ «ցուցարարների բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ 10 աշխատակից»։ Նախարարությունը չի հայտնում, թե քանի ցուցարար է տուժել ոստիկանության բիրտ գործողությունների ժամանակ։

Երկու օրվա ընթացքում Թբիլիսիում բերման են ենթարկվել բողոքի ակցիայի շուրջ 150 մասնակիցներ։

Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետի` ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028-ի ավարտը դադարեցնելու հայտարարությունից հետո, երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին