ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Թբիլիսիի ցուցարարներին միացել են նաև Բաթումի ընդիմադիրները
20:36, 30.11.2024 | mamul.am
3375 | 0

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կրկին հավաքվում են «Վրացական երազանքի» և կառավարության հակառակորդները, հայտնում է «Էխո Կովկասը»։

Որոշ ցուցարարներ քարեր և այլ առարկաներ են նետել խորհրդարանի գլխավոր մուտքի երկաթե ցանկապատին: Խորհրդարանի շենքի մոտ ոստիկանական մեծ ջոկատներ են հերթապահում. ոստիկանության հետ բախումներ չկան:

Բողոքի ակցիա է տեղի ունենում նաև Թբիլիսիի պետական ​​համալսարանում։ Ուսանողները մտադիր են ավելի ուշ միանալ խորհրդարանի մոտ անցկացվող ակցիային։

Ակցիան է տեղի ունենում նաև Բաթումում։ Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի քաղաքի կենտրոնական փողոցներ։ Ցուցարարները փողոց են դուրս եկել նաև Զուգդիդիում, որտեղ քաղաքացիները փակել են կենտրոնական պողոտան։ Քութայիսիում հարյուրավոր մարդիկ են հավաքվել շրջանային վարչակազմին հարող կենտրոնական հրապարակում։ Մինչ այս նրանք նաև երթ են անցկացրել Վրաստանի և Եվրոմիության դրոշներով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին