ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները
21:12, 30.11.2024 | mamul.am
2500 | 0

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները: «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ և աշխատանքը շարունակում է Դամասկոսից»,- նշվում է պարզաբանման մեջ։ Նկատենք, որ հայկական համայնքից հայտնել են, որ նոյեմբերի 29-ին հյուպատոսարանի աշխատակիցները հեռացել են Հալեպից, թեև նախկինում, անգամ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ, ՀՀ ներկայացուցչությունը գեթ մեկ օր չի փակվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին