ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Վրաստանի խոշորագույն բանկերն անցել են ցուցարարների  կողմը
00:18, 01.12.2024 | mamul.am
6840 | 0

Վրաստանի երկու խոշորագույն առևտրային բանկերը՝ TBC Bank-ը և Bank of Georgia-ն (BOG), հայտարարեցին, որ Եվրոմիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու` կառավարության որոշումից հետո եվրոպական ճանապարհին այլընտրանք չկա։

«Կանգ մի առեք դեպի Եվրոպա ձեր ճանապարհին»,- ասվում է BOG-ի հայտարարության մեջ: TBC բանկը գրում է, որ աջակցում է ազատության և եվրոպական կուրսի համար պայքարող վրաց ժողովրդին և դատապարտում բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ։

«Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ապագան մեր երկրի բացարձակ մեծամասնության պատմական ընտրությունն է, որն ամրագրված է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածում։ Մենք հաստատապես համոզված ենք, որ եվրոինտեգրման ժամանակավոր կասեցումը հակասում է վրաց ժողովրդի կամքին և Վրաստանի Սահմանադրությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին