ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
14:00, 01.12.2024 | mamul.am
595 | 0

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Առաջնորդվենք իրավունքներով․ իմ առողջությունն իմ իրավունքն է» կարգախոսով: Ամբողջ աշխարհում մարդիկ միավորվում են՝ աջակցություն ցուցաբերելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց և հարգելու մահացածների հիշատակը:
Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։
ՀՀ քաղաքացիների շրջանում, 1988-2024 թթ․ հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է․
🔷ՄԻԱՎ վարակի 6076 դեպք, որից 4250-ը՝ արական (70%), 1826-ը՝ իգական (30%) սեռի շրջանում։
🔷ՁԻԱՀ-ի 2779 դեպք, որից 2069-ը՝ արական (74%), 710-ը՝ իգական (26%) սեռի շրջանում։
🔷Մահվան 1276 դեպք, որից 1023-ը՝ արական (80%), 253-ը՝ իգական (20%) սեռի շրջանում։
🔷Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 87 դեպք, ՁԻԱՀ-ի 47 դեպք, մահվան 12 դեպք։
Ժամանակահատվածի վերջի դրությամբ՝
🔷ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 4800 է (հաշվարկային թիվը 6300 է)։
🔷ՀՌՎ բուժում է ստանում 3777 ՀՀ քաղաքացի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին