ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կիևն ինքը պետք է որոշի ՌԴ-ի հետ խաղաղության համար զիջումների հարցը». Ջեյք Սալիվան
21:24, 01.12.2024 | mamul.am
3788 | 0

Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի հրաժարվել տարածքներից՝ հակամարտությունը լուծելու համար։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը ABC հեռուստաալիքի եթերում։ «Ես կարծում եմ, որ Ուկրաինան ինքն է որոշում իր ճակատագիրը, և նրա ճակատագիրը չի կարող պարտադրվել դրսից, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից: Զելենսկին պետք է խոսի, պետք է դա անի, քանի որ մենք խոսում ենք նրա երկրի մասին»,- ասել է Սալիվանը:

Սալիվանի խոսքով՝ Կիևը հասկանում է, որ, ի վերջո, հակամարտությունը կլուծվի բանակցությունների միջոցով։ «2024 թվականի ընթացքում մենք ակտիվորեն շփվել ենք Զելենսկու և նրա թիմի հետ, քննարկել, թե կոնկրետ ինչպիսին կարող են լինել այդ բանակցությունները»,- հավելել է ԱՄՆ-ի առաջնորդի օգնականը։

Նոյեմբերի 29-ին Sky News-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հավանական է համարել, որ հակամարտության «թեժ փուլը» դադարեցվի, եթե Կիևի կողմից վերահսկվող տարածքները վերցվեն ՆԱՏՕ-ի «հովանոցի տակ»։ Սա Զելենսկու առաջին հայտարարությունն է 2022 թվականի փետրվարից ի վեր այն մասին, որ նա պատրաստ է դադարեցնել հակամարտությունը՝ առանց կորցրած տարածքները վերադարձնելու։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին