ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Հարգելի՜ հայրենակիցներ,
Սիրելի՜ Գյումրեցիներ,
Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրու համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»։