ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Իրանի արտգործնախարարը Սիրիայի նախագահի հետ հանդիպումից հետո արել է մի քանի ուշագրավ ձևակերպում». Հակոբ Բադալյան
23:18, 01.12.2024 | mamul.am
3759 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Սիրիայի նախագահ Ասադի հետ հանդիպումից հետո արել է մի քանի ուշագրավ ձևակերպում: «Ես ունեցա օգտակար, անկեղծ եւ բարեկամական հանդիպում»,- Ասադի հետ հանդիպումից հետո հայտարարել է Արաղչին:
Ձեւակերպումները, բառերի ընտրությունն այդպիսի մակարդակներում բոլորովին պատահական չեն: Եվ այդ իմաստով ուշադրության է արժանի ԱՆԿԵՂԾ-ը: Իսկ ինչ, զրույցը կարող էր լինել ո՞չ անկեղծ: Իրանի արտգործնախարարի այդօրինակ ձեւակերպումն անշուշտ արտահայտում է այն, որ զրույցի ընթացքում Ասադին կամ փոխանցվել է շատ առանձահատուկ մի ազդակ, որն Ասադի համար կարող էր չլինել հաճելի, բայց Իրանի համար՝ անհրաժեշտ, կամ էլ Իրանի արտգործնախարարը Ասադին փոխանցել է Իրանի որեւէ դժգոհություն:
Արաղչին «հիացմունք» է հայտնում Ասադի տղամարդկային եւ վճռական կեցվածքով, հայտնելով նաեւ, որ հանդիպմանը ձեռք են բերվել կարեւոր պայմանավորվածություններ:
Արաղչիի հանդիպումն ու դրանից հետո ձեւակերպումները հուշում են, կարծես թե, այն մասին, ինչի վերաբերյալ արտահայտվել էի առավոտյան՝ մատնացույց անելով, որ Սիրիայում լարումը տեղի է ունենում Լիբանանում հրադադարի համաձայնությանը զուգահեռ: Այսինքն, բոլորովին բացառելի չէ այն, որ Իրանի «բարեփոխիչների» կառավարությունը Սիրիան որոշակի ծավալով «ներառել» է լիբանանյան պայմանավորվածությունների փաթեթում»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին