ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Մետրոպոլիտենի տարածքում ձերբակալել են անչափահաս տղայի նկատմամբ ոտնձգություն կատարած կասկածյալին
00:12, 02.12.2024 | mamul.am
4675 | 0

Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել ու ոստիկանության Մետրոպոլիտենի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 63-ամյա Կարեն Մ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ըստ օպերատիվ տեղեկությունների, այսօր՝ ժամը 12։45-ի սահմաններում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի «Բարեկամություն» կայարանի նախասրահում ոտնձգություն է կատարել Երևանի բնակիչ 14-ամյա տղայի նկատմամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի ավագ տեսուչը այդ ժամանակ ծառայություն կատարելիս է եղել, երբ ձայներ է լսել, ապա մոտեցել է «Բարեկամություն» կայարանի կառամատույցին, որտեղ էլ, ըստ նախնական տեղեկություների, Կարեն Մ-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել երեխայի նկատմամբ։ Մետրոպոլիտենի ոստիկանները «Բարեկամություն» կայարանի տարածքում հայտնաբերել են կասկածյալին, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մերտրոպոլիտենի բաժին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին