Թբիլիսիում ցուցարարների մի մասը մոտեցել է խորհրդարանում տեղակայված հատուկջոկատայիններին։ Նշվում է, որ Վրաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 1-ին ցուցարարների թիվը մոտավորապես երկու անգամ ավելի է եղել, քան նախօրեին։ Հաղորդվում է, որ Թբիլիսիում ոստիկանը հրկիզվել է նետված Մոլոտովի կոկտեյլի պատճառով: Բարեբախտաբար նրա վրայի կրակն արագորեն հանգցրել են։ Տեսանյութը հրապարակում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։ Խռովարարները շարունակում են նաև քարեր և ճայթռուկներ նետել անվտանգության ուժերի վրա՝ խորհրդարանի շենքի մոտ։ |
Բաժանորդագրվել լրահոսին