Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի դեպ, եթե ոմանց թվում է, թե Թուրքիայի հետ բարիդրացիություն խաղալով Թուրքիան իրենց խնայելու է, չարաչար սխալվում են։
Թուրքիայի հետ բարիդրացիություն խաղալը անգամ 1% երաշխիք չէ, որ թիկունքից հարված չես ստանա։ Միակ երաշխիքը ամուր պետականության կառուցումն է և հստակ ռազմավարական տեսիլքի ձևավորումը։
Հ.Գ. Թուրքիայի հետ «քսմսվելը» որպես ռազմավարական ձեռքբերում համարողները պետք է հասկանան, որ հարճի մտածողությունը քաղաքականության մեջ առավելագույնը հարճի կարգավիճակ կարող է ամրագրել, առանց սեփական ազգային-պետական տեսիլքի»: