ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ինչների՞ս է պետք քաղաքապետարանը». Կարեն Հեքիմյան
10:30, 02.12.2024 | mamul.am
1182 | 1

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարանի անամոթ աշխատաոճի վերաբերյալ կամ ինչների՞ս է պետք քաղաքապետարանը:
Ուրեմն, Երևանի քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն անշարժ գույքի սեփականատերերին ծանուցում է ուղարկում, ըստ որի վերջիններիս առաջարկվում է անշարժ գույքին կից տարածքում պարբերաբար իրականացնել մաքրում, կանաչապատում, լուսավորության անցկացում, ինչպես նաև շենքերի բակային տարածքների կանաչապատում:
Ընդ որում, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն իր «ծանուցումը» չկատարելու համար տուգանքով է սպառնում:
Լավ, եթե անշարժ գույքի սեփականատերերը պետք է քաղաքը մաքրեն, կանաչապատեն, լուսավորեն, բա քաղաքապետարանն ինչո՞վ զբաղվի: Չէ որ մարդիկ հարկերի և պարտադիր վճարների տեսքով վճարում են մաքրման, կանաչապատման և լուսավորության համար: Նախ` քաղաքապետարանին են վճարում, դրանից բացի` համատիրությանը: Ավելին` անշարժ գույքի սեփականատերերն, ի տարբերություն բնակիչների, օրինակ` աղբահանության համար, 12-15 անգամ ավելի մեծ գումար են վճարում:
Չէ, լուրջ եմ հարցնում` եթե հարկատուները, բացի հարկեր և պարտադիր վճարներ վճարելուց, պետք է կատարեն նաև քաղաքապետարանի գործառույթները, ապա ինչների՞ս է պետք քաղաքապետարանը»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին