ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Գազայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։ «Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է իրադարձությունների ցանկացած զարգացմանը, որը կուժեղացնի անկայունությունը տարածաշրջանում, և այդ համատեքստում հանդես է գալիս լարվածության նվազեցման օգտին: Նա հայտարարել է, որ ռեժիմի և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը պետք է ավարտվի Սիրիայում խաղաղություն հաստատմամբ: Նա նաև նշել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա ահաբեկչական գործողություններ իր և սիրիացի քաղաքացիական բնակչության դեմ»,- հայտնել է աղբյուրը։ Երկու օր անց հաղորդվեց, որ իսլամիստական զինված խմբավորումները մտել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք և գրավել դրա մեծ մասը։
«Անկարան աջակցում է ոչ թե Ասադի ռեժիմին, այլ դրան ընդդիմացող խմբավորումներին, որոնց օգնությամբ անցած տարիներին ռազմական ներկայություն է հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, հերքել է Թուրքիայի ներգրավվածությունն ապստամբների գործողություններին՝ պնդելով, որ Անկարան երբեք թույլ չի տա, որ Սիրիայում «ահաբեկչական կառույցը վերածվի պետության»։ Ֆիդանը Միացյալ Նահանգներին է մեղադրել տարածաշրջանում նման խմբավորումներին աջակցելու համար՝ պնդելով, որ նրանք երեք օր անգամ չեն կարող շարունակել իրենց գործողություններն առանց Վաշինգտոնի աջակցության»,- գրում է «Ազատությունը»։ |
Բաժանորդագրվել լրահոսին