ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մեր փխրուն անվտանգային միջավայրը թույլ չի տալիս բեռնվել հարևանների ներքին գործերով»․ Գարիկ Քեռյան
11:48, 02.12.2024 | mamul.am
798 | 0

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանում բուռն ներքաղաքական գործընթացներ են: Մեր հարևան եղբայրական երկիրը առայժմ մեր միակ կապուղին է դեպի արտաքին աշխարհ, շատ կենսական նշանակություն, որն ապացուցման կարիք չունի: Հայաստանի մեդիա դաշտում սկսվել է «վրացագետների» բուռն արձագանքներ տեղի ունեցող իրադարձություններին: Արևմտամետները գրում են՝ փառք ազատասեր հակառուս վրաց ժողովրդին, հակառակ թևը գրում է՝ «հիմարների» հեղափոխության մասին, որը երկիրը տանում է ուկրաինացման: Ինչ ավարտ էլ, որ ունենա ներկա գործընթացը, դա վրացիների ներքին գործն է: Եվ բևեռացված տեսակետներն ուղղակի անընդունելի են և չեն բխում մեր պետական շահերից: Պահպանել առավելագույն կոռեկտ և չեզոք դիրքորոշում, սա է օրվա հրամայականը: Եվ սա վերաբերվում է նաև Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ներքաղաքական գործընթացների լուսաբանմանը ՀՀ լրատվամիջոցներում, քաղաքագիտական և վերլուծական կենտրոններում: Դա է թելադրում հայկական պետության շահը, մեր փխրուն անվտանգային միջավայրը թույլ չի տալիս հիմա էլ բեռնվել հարևանների ներքին գործերով: Ռուսամետ կլինի վրացական իշխանությունը, թե արևմտամետ, թե այլ աշխարհաքաղաքական ուղղության, իհարկե կարևոր հանգամանք է, բայց ակտիվություն ցուցաբերել այս հարցում, նպատակահարմար չէ և անօգտակար»։

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին