Երկուշաբթի ոստիկանությունը Թբիլիսիում ձերբակալել է «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցության առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Ջափարիձեն ձերբակալվել է Ճավճավաձեի պողոտայում, երբ փորձում էր մի քանի կողմնակիցների հետ արգելափակել երթևեկությունը։ Հոկտեմբերին նա ընտրվել էր պատգամավոր, սակայն հրաժարվել էր մանդատից: |
Բաժանորդագրվել լրահոսին