ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը». դատախազություն
12:36, 02.12.2024 | mamul.am
1304 | 0

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել շուրջ 60 միլիոն արժողությամբ «Երասխ-1» զորամասն օտարելու մասին Պաշտպանության նախարարության և Է.Ա-ի միջև 2009 թվականի հունվարի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Է.Ա-ի անվամբ կատարված իրավունքի գրանցումը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի ապրիլի 28-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող՝ «Երասխ-1» զորամասի շուրջ 2200 քմ մակերեսով զորանոցը և այլ շինությունները, ինչպես նաև 1.2 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասն օտարելու մասին Պաշտպանության նախարարության և Է.Ա-ի միջև 2009 թվականի հունվարի 13-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք՝ Է.Ա-ի անվամբ կատարված իրավունքի գրանցումը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի մեկ այլ՝ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով, հաստատվել էր նաև կողմի հետ Գլխավոր դատախազության կնքած հաշտության համաձայնությունը: Արդյունքում՝ պետությանն է վերադարձվել Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող՝ 9000 քմ մակերեսով հատուկ նշանակության հողամասը և 993.7 քմ մակերեսով շինությունները, որոնք 2024 թվականի հունվարի 4-ին ամրացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին