ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ, այժմ արդեն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր կարծիքը Նիկոլ Փաշինյանի և նրա վարած քաղաքականության վերաբերյալ չի փոխվել․ «Ընդհակառակը, իմ անդադար ելույթները բերեցին նրան, որ Փաշինյանը հայտարարեց, որ կարող էր այնպես անել, որ 44-օրյա պատերազմը չլիներ, բայց արդյունքը գրեթե նույնն էր լինելու։ Մտածում էի՝ այդ ելույթից հետո քաղաքական ուժերն ու ժողովուրդը դուրս կգան փողոց, սակայն ոչինչ տեղի չունեցավ, կարծես Փաշինյանը դոլարի կուրսի վերաբերյալ էր հայտարարություն արել»,- նշեց Նազարյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին