ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ուկրաինան բավարար ուժ չունի տարածքները վերադարձնելու համար». Զելենսկի
14:12, 02.12.2024 | mamul.am
3336 | 1

Ուկրաինական բանակը բավարար ուժ չունի ինքնուրույն վերադարձնելու օկուպացված տարածքները, այս մասին Kyodo News-ին տված հարցազրույցւոմ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա նշել է, որ գործընկեր երկրների կողմից ցուցաբերվող աջակցությունը բավարար չէ և կոչ է արել ՆԱՏՕ-ին հնարավորինս շուտ հրավիրել Կիևին՝ դաշինքին անդամակցելու բանակցություններին։

Նախագահը բացահայտ խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերի համար դժվար է ուժով վերադարձնել Ռուսաստանի կողմից օկուպացված որոշ տարածքներ, այդ թվում՝ Ղրիմը, որը Ռուսաստանը բռնակցեց 2014-ին:

«Մենք պետք է դիվանագիտական ​​լուծումներ գտնենք»,- նշել է նա՝ հավելելով, որ նման քայլերը կարող են դիտարկվել «միայն այն դեպքում, երբ իմանանք, որ բավականաչափ ուժեղ ենք»:

Զելենսկին ընդգծել է, որ պատերազմը թևակոխել է «դժվարին ժամանակաշրջան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին