Ուկրաինական բանակը բավարար ուժ չունի ինքնուրույն վերադարձնելու օկուպացված տարածքները, այս մասին Kyodo News-ին տված հարցազրույցւոմ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա նշել է, որ գործընկեր երկրների կողմից ցուցաբերվող աջակցությունը բավարար չէ և կոչ է արել ՆԱՏՕ-ին հնարավորինս շուտ հրավիրել Կիևին՝ դաշինքին անդամակցելու բանակցություններին։ Նախագահը բացահայտ խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերի համար դժվար է ուժով վերադարձնել Ռուսաստանի կողմից օկուպացված որոշ տարածքներ, այդ թվում՝ Ղրիմը, որը Ռուսաստանը բռնակցեց 2014-ին: «Մենք պետք է դիվանագիտական լուծումներ գտնենք»,- նշել է նա՝ հավելելով, որ նման քայլերը կարող են դիտարկվել «միայն այն դեպքում, երբ իմանանք, որ բավականաչափ ուժեղ ենք»: Զելենսկին ընդգծել է, որ պատերազմը թևակոխել է «դժվարին ժամանակաշրջան»։ |
Բաժանորդագրվել լրահոսին