ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ԱՄՆ-ն մտադիր չէ միջուկային զենք փոխանցել Ուկրաինային». Սալիվան
14:48, 02.12.2024 | mamul.am
2613 | 0

Այս պահին ԱՄՆ-ն չի դիտարկում Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու հնարավորությունը։ Այս մասին ամերիկյան ABC հեռուստաալիքի եթերում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը։ «Դա չի դիտարկվում: Մենք Ուկրաինային ուղարկում ենք տարբեր տեսակի սովորական սպառազինություն, բայց՝ ոչ միջուկային ներուժ»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ The New York Times-ը մեջբերել էր ամերիկացի և եվրոպացի մի շարք պաշտոնյաների, որոնք չէին բացառել, որ Ջո Բայդենը կարող է միջուկային զենք փոխանցել Կիևին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին