ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
16:06, 02.12.2024 | mamul.am
3142 | 0

Քաղաքագետ Էգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ աշխարհն ու մեր տարածաշրջանն ավելի խորն են թաթախվում արյան գետերի մեջ, թշնամի Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Հայաստանի Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար, իսկ ՀՀ դե ֆակտո թուրքական վարչակարգը ձևեր է փնտրում այդ գործը հեշտացնելու և Հայաստանը լուծարելու համար, հայրենի ընդդիմության մեծ մասը, անհուսորեն թաղված «էլեկտորալ գետտոյի» մեջ, մտածում է ոչ թե թուրքական վարչակարգից ազատվելու, այլ այդ վարչակարգի կազմակերպելիք նոր ընտրություններում միմյանց թիրախավորելով ու պիտակավորելով՝ ընդդիմադիր ձայները մեջ-մեջ անելու մասին։
Իսկ ժողովուրդը, չզգալով ու չտեսնելով մեկին, որ պատրաստ է՝ իրեն վարելու ազգային-ազատագրական պայքարի փշոտ, բայց փրկարար ճանապարհով, պատրաստվում է հերթական «ուրախ տարի ըլնի, ձերն էլ, ձերն էլ, կարևորը՝ խաղաղության ըլնի» ինքնախաբեական մանտրան կրկնելուն՝ նախընտրելով մնալ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»…»:

Աղբյուրը` Էդգար Էլբակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին