ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կա՛մ մեռիր, կա՛մ կարգուկանոն հաստատի՛ր». Լուկաշենկոն` նախարարին
18:06, 02.12.2024 | mamul.am
4660 | 0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի մշակույթի նոր նախարար Ռուսլան Չեռնեցկիին կոչ է արել «կարգուկանոն հաստատել կամ մեռնել»։
«Ես ուղղակի որպես տղամարդ ուզում եմ ասել` դու, Ռուսլան, այլ ճանապարհ չունես: Կամ մեռնել, կամ կարգուկանոն հաստատել այս տարածքում»,- ասել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ բելառուսներին համարում է տաղանդավոր և ունակ` ֆիլմեր նկարահանելու և երգելու ու պարելու, և նախարարությանը կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն։

Ավելի վաղ Լուկաշենկոն այն, ինչ կատարվում է բելառուսական կինոյում, խայտառակություն էր անվանել։ Բելառուսի ղեկավարը, բացի այդ, նշել է, որ կինոն արվեստի ամենակարևոր ձևն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին