ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մեծ է Հովիկ Աղազարյանից «Հով Քիշոտ» կերտելու գայթակղությունը»․ Հակոբ Բադալյան
01:30, 03.12.2024 | mamul.am
2271 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ ասել Հովիկ Աղազարյանի առնչությամբ, որը հայտարարել է, որ մերժում է մանդատը վայր դնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը»:

Իհարկե, քանի որ մեր հասարակական-քաղաքական անտուրաժը մշտապես հագեցած է եղել գերազանցապես հուզականությամբ, բնականաբար, շատ մեծ է Հովիկ Աղազարյանից «Հով Քիշոտ» կերտելու գայթակղությունը, որը միայնակ դեմ է գնում մի ամբողջ համակարգի:

Ինքս, համարում եմ, որ գործ ունենք բոլորովին այլ տրամաբանության հետ: Իհարկե, ես երբեք չեմ ունեցել և չունեմ անառարկելիության սինդրոմ, հնարավոր է և սխալվում եմ, բայց ըստ իս՝ Աղազարյանը գործնական առումով չի «մերժել» Փաշինյանին, այլ հակառակը՝ բավարարել է նրա քաղաքական ավելի խորքային մոտիվները:

Ինչո՞ւ եմ մտածում այդպես: Դրա մասին բավականին մանրամասն գրել եմ դեռևս նոյեմբերի 24-ին՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին