ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մտածում եմ` Թրամփին նամակ գրեմ, թե իրենց դեսպանն այստեղ ինչ ռեժիմ է սատարում»․ Հովհաննես Ավետիսյան
19:54, 02.12.2024 | mamul.am
1555 | 0

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախագահ Բայդենի որդու վրա մի քանի քրեական մեղադրանք կար: Դրանցից մեկը հարկերից խուսափում, մյուսը՝ ապօրինի զենքի գնում:

Վերջերս դատարանը կայացրել էր վճիռ, որով որդուն քառասուն և ավել տարվա ազատազրկման էին դատապարտել: Օրերս նախագահ Բայդենը, գնալով նախկինում տրված իր խոստման դեմ, որդուն ներում է շնորհել, ընդ որում՝ ներումը վերաբերում է ցանկացած տիպի հակաօրինական արարքի, որ նա արել կամ կարող էր արած լինել նախորդիվ:

Սա իշխանության չարաշահման դասական օրինակ է: Այս օրինակը դասագրքային օրինակ է կոռումպացված լինելու և ժողովրդավարական արժեքների դեմ գործողության․ այն դասագրքերի, որով ինքս ԱՄՆ-ում ուսում եմ առել և որոնց ոտնահարմամբ նաև Հայաստանի օրվա իշխանությունը ինձ քաղաքական հետապնդման է ենթարկում. մի իշխանություն որն ունի ԱՄՆ ներկա իշխանության աջակցությունը:

Ինչ է ստացվում. ԱՄՆ ներկայի իշխանության կողմից սատարվող նիկոլական ռեժիմը ժողովրդավարական արժեքների համատարած խախտումներ է անում, բայց նրանք լուռ են: Իսկ այդ նույն ժամանակ իրենց նախագահի որդու վրա դատարանով հաստատված մեղադրանքը, այդ թվում՝ ապօրինի զենք պահելու թեմայով, օրվա իշխանության ղեկավարը՝ իրենց նախագահը, ներում է շնորհում:

Զուգահեռ իրականության մեջ Բայդենի կողմից սատարվող նիկոլները շարունակում են ապօրինի զենքի կեղծ թեմայով իմ հանդեպ քաղաքական հետապնդումը, և արդեն մի ամիս է մեքենաս, հեռախոսս և այլ իրեր չեն վերադարձնում:

Այս պայմաններում ընտրված նախագահ Թրամփի հայտարարված օրակարգը այս կեղծ արժեհամակարգի դեմ, որում ԱՄՆ-ի օրվա իշխանությունը կոռումպացված է դիտարկվում, ավելի քան տրամաբանական է դառնում:

ԱՄՆ-ում մի լավ ասցվածք կա. Practice what you preach.

հ.գ.

Մտածում եմ Թրամփին նամակ գրեմ, պատմեմ, թե իրենց դեսպանը ինչով է այստեղ զբաղված և ինչ ռեժիմ է սատարում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին