Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հովիկ Աղազարյանը պատվանդանից ցած գցեց իր կուռքին․
Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ ինքը մերժել է պատգամավորական մանդատը վայր դնելու` Նիկոլ Փաշինյանի խնդրանքը։ Դա խնդրա՞նք էր, թե՞ պարտադրանք, Փաշինյանն ու Աղազարյանը կիմանան։ Նախկինում Հովիկ Աղազարյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանին տեսնելով` ինքը հավատացել է Հիսուսի գոյությսնը։ Մանդատը վայր դնելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը մերժելով` Հովիկ Աղազարյանը տապալեց, պատվանդանից ցած գցեց իր կուռքին։ Հարց է՝ նա դա ինքնուրո՞ւյն արեց, թե՞ դրսի օգնությամբ»։