ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մոսկվան Երևանին առաջարկել է մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծ»․ Վահե Դավթյան
21:18, 02.12.2024 | mamul.am
1457 | 0

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանյան վստահելի աղբյուրներիս համաձայն՝ Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը: Սպասվում է, որ արդեն այս ամիս պետք է կայանա դրա շուրջ առաջին հանդիպումը:

Իսկ դա փաստացի պատային իրավիճակ է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ Ռուսաստանի հետ հնարավոր է համագործակցել բացառապես մեծ՝ կոնվենցիոնալ հզորություններով նախագծի շուրջ:

Այժմ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ որոշում ունի մոդուլային ռեակտորի կառուցման վերաբերյալ, ինչը ավանդաբար կապվում է Վաշինգթոնի կողմից արվող առաջարկների հետ:

Հաշվի առնելով այն, որ այս պահին աշխարհում միայն երկու երկիր՝ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մոդուլայն ռեակտորների շահագործման փորձ, ինչպես նաև չմոռանալով հայ-ռուսական միջուկային համագործակցության կայացած ավանդույթների մասին, կարող ենք փաստել, որ Երևանն այլևս չունի որևէ ռացիոնալ փաստարկ ռուսական առաջարկը մերժելու համար»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին