ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
21:24, 02.12.2024 | mamul.am
3932 | 0

Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Մ. Թ., ծնված 1960 թ.) և «Toyota» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2003 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ժ. Ս.-ն (ծնված 2009 թ.), Լ. Մ.-ն (ծնված 1977 թ.) և Գ. Տ.-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները Մ. Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը:

Փրկարարները նաև տուժածներ Ռ. Մ.-ին (ծնված 1956 թ.), Վ. Ն.-ին (ծնված 2006 թ.) և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենաներին:

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին