«Այսօրվանից մեր քաղաքի տրանսպորտային ցանցն ավելացրել ենք նոր 15 տրոլեյբուսներով, ինչպես նաև ներդրել ենք բանկային քարտերով վճարման հնարավորությունը։ Սա կարևոր քայլ է հանրային տրանսպորտի զարգացման և բարելավման ճանապարհին՝ ձեզ համար ապահովելով ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից երթևեկություն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։ «Մեր նպատակը եղել է տրոլեյբուսային գծերը բարելավել, տեղ-տեղ երկարացնել, տեղ-տեղ րոպեների քանակը նվազեցնել, նաև ծառայության որակը բարձրացնել։ Նուբարաշեն վարչական շրջանում ունենալու ենք ևս մեկ տրանսպորտային միջոց, որը երևանցիներին կարող է հասցնել Երևանի երևի ամենամաքուր, ամենակոկիկ վարչական շրջան»,- տեսանյութում նշում է քաղաքապետը։ Ուղևորների հետ զրույցում Ավինյանը հայտնում է, որ իրականությանը չեն համապատասխանում ուղեվարձի 300 դրամ դառնալու մասին լուրերը։ Նրա խոսքով՝ հաջորդ տարի տոմսի միջինացված գինը կկազմի 144 դրամ»։ |
Բաժանորդագրվել լրահոսին