ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հաջորդ տարի տոմսի միջինացված գինը կկազմի 144 դրամ»․ Տիգրան Ավինյան
22:12, 02.12.2024 | mamul.am
2879 | 0

«Այսօրվանից մեր քաղաքի տրանսպորտային ցանցն ավելացրել ենք նոր 15 տրոլեյբուսներով, ինչպես նաև ներդրել ենք բանկային քարտերով վճարման հնարավորությունը։

Սա կարևոր քայլ է հանրային տրանսպորտի զարգացման և բարելավման ճանապարհին՝ ձեզ համար ապահովելով ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից երթևեկություն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

«Մեր նպատակը եղել է տրոլեյբուսային գծերը բարելավել, տեղ-տեղ երկարացնել, տեղ-տեղ րոպեների քանակը նվազեցնել, նաև ծառայության որակը բարձրացնել։

Նուբարաշեն վարչական շրջանում ունենալու ենք ևս մեկ տրանսպորտային միջոց, որը երևանցիներին կարող է հասցնել Երևանի երևի ամենամաքուր, ամենակոկիկ վարչական շրջան»,- տեսանյութում նշում է քաղաքապետը։

Ուղևորների հետ զրույցում Ավինյանը հայտնում է, որ իրականությանը չեն համապատասխանում ուղեվարձի 300 դրամ դառնալու մասին լուրերը։ Նրա խոսքով՝ հաջորդ տարի տոմսի միջինացված գինը կկազմի 144 դրամ»։

Աղբյուրը` Տիգրան Ավինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին