Սիրիական ընդդիմության ուժերի ազգային կոալիցիան, որը միավորում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ընդդիմացող խմբավորումները և իրականում հովանավորվում է Թուրքիայից, պատրաստ է Ասադի հետ բանակցել «նույնիսկ վաղը», բայց չի դադարեցնի հարձակումը, քանի դեռ երկրում քաղաքական անցում տեղի չի ունեցել, հայտարարել է կոալիցիայի առաջնորդ Հադի ալ-Բահրան: Այս մասին հայտնել է թուրքական A Haber հեռուստաալիքը: «Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ ռեժիմը չի միացել ՄԱԿ-ի գործընթացին և քաղաքական անցման գործընթացին։ Մենք պատրաստ ենք բանակցությունների նույնիսկ վաղվանից»,- ասել է նա։ Միաժամանակ սիրիական հրամանատարությունը պնդում է, որ բանակն սկսել է առաջխաղացումը Հալեպ, Իդլիբ և Համա նահանգներում՝ ապստամբ ուժերին դուրս մղելու նպատակով։ Բացի այդ, Սիրիան, Թուրքիան և Իրանը շարունակում են փորձել իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին այսօր ժամանել է Անկարա, ով ավելի վաղ այցելել էր Դամասկոս։ Մոսկվան կապեր է պահպանում Թեհրանի և Անկարայի հետ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ |
Բաժանորդագրվել լրահոսին